Գործընթացները զարգանում են շատ վտանգավոր ուղղությամբ․ Ալիև

Քաղաքականություն 05 ապրիլի 2024, 16:01
Main Image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ներկայում գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգանում են շատ վտանգավոր ուղղությամբ, ինչի կապակցությամբ Բաքուն արտահայտում է իր մտահոգությունը: Այս մասին հայտնում է ՀԺ–ն։

Նա նշել է, որ կարծում է՝ Հարավային Կովկասի համար պատրաստված ծրագիրը կարող է ապագայում մեծ աղետի հանգեցնել։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ««Ղարաբաղի ազատագրումը» անհանգստացրել է որոշ ուժերի»: