Թուրքիայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ալիևի և ադրբեջանական «SOCAR»–ի դեմ

Աշխարհ 13 մարտի 2024, 15:12
Main Image

Ստամբուլում ադրբեջանական պետական ​​«SOCAR» ընկերության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել։ Բողոքի ակցիայի մասնակիցները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից պահանջել են դադարեցնել նավթի մատակարարումն Իսրայել, հայտնում է Infoteka.24–ը։

Հատկանշական է, որ Թուրքիայի տարածքով Իսրայել է մատակարարվում ոչ միայն ադրբեջանական, այլ նաև իրաքյան նավթը։