Ալիևը հերթական անգամ անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել

Քաղաքականություն 14 մարտի 2024, 12:48
Main Image

Մենք հիմա ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին մարտի 14-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը «Վերականգնել ճեղքված աշխարհը» թեմայով։

«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Եվ սա Ղարաբաղյան (Արցախյան – խմբ․) երկրորդ պատերազմի արդյունքն է»,- ասել է Ալիևը։

Նա նաև անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել՝ հայտարարելով, թե իբր «Ադրբեջանը եղել է էթնիկ զտումների և ցեղասպանության օբյեկտ»։