«Որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար»․ Ալիև. «Ազատություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե 2023-ին ոչնչացվել ու որպես ավար է գրավվել հայկական կողմին պատկանող մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ զենք- զինամթերք, իսկ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ընթացքում մոտ 5 միլիարդ դոլարի։ Այս մասին գրում է «Ազատության» տելեգրամյան ալիքը։
«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Ակնհայտ է, որ ադ բոլոր զինատեսակները, որոնք հայկական կողմը կիրառել է մեր դեմ՝ անվճար է տրամադրվել»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը: