Ալիևի ռեժիմը ցանկանում է հարձակվել ՀՀ-ի վրա, որ խափանի Փաշինյանի հանդիպումն ապրիլի 5-ին․ ՀՀ դեսպան Բալայան

Քաղաքականություն 31 մարտի 2024, 23:10
Main Image

Ադրբեջանում Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի խափանեն Նիկոլ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը, այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։

Հիշեցնենք` Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` ընդգծելով, որ սահմանին իրավիճակը կայուն է: