102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն 29 մարտի 2024, 16:24
Main Image

ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի»-ին «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի դրույթները, հայտարարել է, որ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։

«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, այն, որ նրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,-ասել են նախարարությունից։

«Ստիպելով այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- ընդգծել են գերատեսչությունում։