Ռուսաստանը գտնվում է պատերազմական վիճակում․ Պեսկով

Աշխարհ 22 մարտի 2024, 13:21
Main Image

Ռուսաստանն այժմ գտնվում է պատերազմական վիճակում, «Փաստարկներ և փաստեր»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատերազմի մեջ ենք։ Այո, դա սկսվեց որպես հատուկ ռազմական գործողություն, բայց հենց որ այդ խումբը ստեղծվեց այնտեղ, երբ կոլեկտիվ Արևմուտքը դարձավ դրա մասնակիցն Ուկրաինայի կողմից, մեզ համար դա արդեն պատերազմ դարձավ։ Ես համոզված եմ դրանում»,- ասել է նա։

Պեսկովը խոստացել է, որ իշխանությունները կգործեն այնպես, որ Ուկրաինայի ռազմական ներուժը չկարողանա սպառնալ Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը։