«Ռուսաստանն ուզում է պատժել Հայաստանին»․ Ֆրանսիայի վարչապետ

Քաղաքականություն 21 մարտի 2024, 17:20
Main Image

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ ցանկանում է «պատժել Հայաստանին» այն բանի համար, որ ձգտում է խաղաղության և փորձում պահպանել իր ինքնիշխանությունը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։

«Ռուսաստանը ցանկանում է «պատժել» Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ճանապարհը և ձգտում է ունենալ ժողովրդավարական  և իրավական պետություն՝ միանալով Միջազգային քրեական դատարանին»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։

Գաբրիել Աթալը նաև քննադատել է «Ռուսաստանի ինքնագոհ կեցվածքը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Արցախում»։