Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)

Աշխարհ 12 մարտի 2024, 15:49

Երեքշաբթի՝ մարտի 12-ին, ՌԴ Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկի բռնկումը՝ թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իլ-76-ը պլանային չվերթ էր իրականացնում, ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամները և յոթ ուղևորներ: