Ի՞նչ է սպասվում Ռուսաստանին ընտրություններից հետո

Աշխարհ 18 մարտի 2024, 00:15
Main Image

ՌԴ նախագահական ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինը կարող է ընդունել մի շարք ոչ պոպուլյար որոշումներ, որոնցից նա խուսափել է քվեարկությունից առաջ, գրում է The New York Times-ը։

Հրատարակությունը նշում է, որ ընտրություններից հետո ռուսաստանցիների հիմնական վախը նոր մոբիլիզացիան է։

«Թեև պոտենցիալ մոբիլիզացիան շարունակում է մնալ ամենամեծ մտահոգությունը, կա նաև մտահոգություն ֆինանսների և տնտեսության հետ կապված:

Ռուսաստանցիների մի մասը մտավախություն ունի, որ ռուբլին, որին կառավարությունն աջակցում էր անցյալ տարի անկումից հետո, կարող է կրկին արժեզրկվել՝ մեծացնելով ներմուծման արժեքը: Գործարարները մտահոգված են հարկերի բարձրացումներով...»,- ասում են լրագրողները։

Բացի այդ, հրատարակությունը, վկայակոչելով փորձագետներին, գրում է, որ Կրեմլը կարող է օգտագործել քվեարկության արդյունքները ընդդիմությանն էլ ավելի ճնշելու և Ուկրաինայի դեմ պատերազմը սաստկացնելու համար։