Պուտինը և Ալիևը Հայաստանի մասին հայտարարություն են արել

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։
Այս մասին Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ ասել է Իլհամ Ալիևին։
Իլհամ Ալիևն իր հերթին Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը։