Ալիևը փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին․ Իրանագետ

Հասարակություն 30 մայիսի 2024, 22:45
Main Image
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
 
«Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը թերևս այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։
 
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։
 
Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմկբահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու մասին»: