Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց արտակարգ վայրէջք է կատարել

Հասարակություն 30 մարտի 2024, 15:00
Main Image

 «Աերոֆլոտ» ընկերության Սու 1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Նախնական տվյալներով` պատճառը եղել է կին ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։

Թռիչքների օնլայն հարթակում երևում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևոյից», վերադարձին իջել «Ժուկովսկիում»։