Ոստիկանները Մոսկվայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստում փնտրում են անօրինական միգրանտների (տեսանյութ)

Ռոսգվարդիան և ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում Wildberries-ի՝ մերձմոսկովյան Էլեկտրոստալում գտնվող պահեստում։
Անվտանգության ուժերը փնտրում են նրանց, ովքեր գտնվում են Ռուսաստանում և աշխատում են առանց անհրաժեշտ փաստաթղթերի:
Բացի այդ, ստուգվում են տղամարդկանց զինգրքույկները։ Խախտումներ ունեցողները բերման են ենթարկվում ոստիկանության բաժին՝ լրացուցիչ ստուգման։
Տեսանյութը դիտեք այստեղ։