Զվարճալի դեպք՝ Սոչիում․ հայ տղամարդը գլուխը դիտավորյալ խփել է պատին՝ ոստիկաններին դրանում մեղադրելու համար (տեսանյութ)

Սոչիում ձերբակալված Land Rover-ի վարորդը գլուխը խփել է պատին՝ ոստիկաններին վարկաբեկելու համար։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր տնօրինության Telegram–յան ալիքը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru–ն։
«Սոչիի Լազարևսկի թաղամասում ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնեցրել են Land Rover մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորը տեղի 41-ամյա բնակիչ էր։ Սոչիի բնակիչը դուրս է եկել մեքենայից և սկսել կոնֆլիկտի մեջ մտնել ոստիկանների հետ։ Իրավապահները քաղաքացուն տարել են ոստիկանության բաժին»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ բաժին հասնելուն պես վարորդը շարունակել է կոնֆլիկտը աշխատակիցների հետ և գլուխը հարվածել պատին, որպեսզի հետագայում մեղադրի նրանց։ Սակայն դեպքը ֆիքսվել է տեսախցիկների կողմից։ Կադրերում երևում է, որ ձեռնաշղթաներով տղամարդը հանկարծակի հարվածում է գլուխը պատին, որից հետո նրան քաշում են և նստեցնում աթոռին։ Նշվում է, որ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է մինչև չորս հազար ռուբլի տուգանք, մինչև 15 օր կալանք կամ 40-ից 120 ժամ պարտադիր աշխատանք։
Տեսանյութը դիտեք այստեղ։