Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա․ մանրամասներ. 24News.am

Հասարակություն 24 մարտի 2024, 16:03
Main Image

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Երևան թռիչքի մի ուղևորուհի ասել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա, հաղորդում է 24News.am–ը։

Հայտնում են, որ կինը մի կերպ է բարձրացել Երևան մեկնող ինքնաթիռ, բորտուղեկցորդներին հայտնել է, թե ձեռքի ուղեբեռում ռումբ կա։ Նա իրեն ագրեսիվ է պահել, տեղից տեղ է շարժվել։

Թռիչքը հետաձգվել է, տեղում աշխատում են մասնագետները։

Լուսանկարը դիտեք այստեղ։