Էրդողանը խոսել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ կոորդինացիայով։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Թուրքիայում, այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ թյուրքական աշխարհի հզորացման համար։
«Աշխարհի ճգնաժամերի մեծ մասը տեղի է ունենում մեր տարածաշրջանում»,– հավելել է Էրդողանը։
Նա նշել է, որ Լիբիայում, Սիրիայում, Եմենում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են միջազգային հարաբերությունների համակարգի անարդյունավետությունը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իր երկիրը երկար տարիներ ճնշման տակ է։ Բայց չնայած դրան, «Անկարան կշարունակի պաշտպանել իր իրավունքները»։