Ով է փոխարինելու Էրդողանին․ WSJ

Աշխարհ 31 մարտի 2024, 12:58
Main Image

Էրդողանի իրավահաջորդը Թուրքիայի նախագահի պաշտոնում կարող է լինել նրա փեսան՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի մշակող Սելջուկ Բայրաքթարը, գրում է WSJ-ը։ Ինքը՝ Բայրաքթարը, չի բացառել, որ իր թեկնածությունն առաջադրի նախագահի պաշտոնում, եթե Էրդողանն իրեն դա խնդրի:

Հրատարակությունը հայտնում է, որ հարցումների համաձայն՝ 44-ամյա Բայրաքթարը Թուրքիայի ամենասիրված հասարակական գործիչներից է, և նրա կողմնակիցները մտադիր են նրան առաջադրել որպես Էրդողանի իրավահաջորդ։ Թուրք քաղաքական փորձագետները Բայրաքթարին անվանում են նաև նախագահի պաշտոնի հավանական հավակնորդ: 

Ինքը՝ Բայրաքթարը, ասել է, որ չի զբաղվում «ակտիվ քաղաքականությամբ», սակայն չի բացառել, որ կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե Էրդողանն իրեն խնդրի այդ մասին։ «Ես հավանաբար կասեի այո, բայց դա կախված կլինի հանգամանքներից», - ասել է նա WSJ-ին անցյալ աշնանը: