Բարձրաստիճան թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան. ինչ են քննարկել

Աշխարհ 27 փետրվարի 2024, 17:20
Main Image

Փետրվարի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է աշխատանքային այցով երկրում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հասանովը խոսել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի և Իլհամ Ալիևի գլխավորությամբ ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին։

Հանդիպումներին ներկայացվել են թուրքական արտադրության տարբեր տեսակի ինքնաթիռների մոդելներ։