Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել․ կան մեծ թվով զոհեր (տեսանյութ)
Թուրքիայի Չանաքքալեի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։
Այս մասին տեղեկություն է տարածել TRT Haber-ը։
Տարածքում տեղակայված առափնյա պահպանության ջոկատները փրկել են 4 մարդու։
Չանաքքալեի նահանգապետը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել և հայտարարել որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկի մասին։