Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կա զոհ (տեսանյութ)

Թուրքիայի Քոնյա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է F-5 ինքնաթիռ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Միջադեպը տեղի է ունեցել Կարատայ քաղաքի մոտ։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը կործանվել է շինհրապարակում, ինչի հետևանքով մահացել է մեկ աշխատող, ով այդ պահին եղել է այդտեղ: Ինքնաթիռի օդաչուին հաջողվել է փրկվել, նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։