Ադրբեջանցիները կրակել են նաև Մովսես գյուղի ուղղությամբ․ 24News

Հասարակություն 06 ապրիլի 2024, 12:57
Main Image

Երեկ երեկոյան ադրբեջանցիները սադրիչ գործողությունների են դիմել` կրակ են բացել նաև Չինարիի և Մովսեսի ուղղությամբ: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այս պահին գտնվում է Տավուշում:

«Չինարիում դիրքերի ուղղությամբ են կրակ բացել, իսկ Մովսեսի պարագայում՝ բացի դիրքերից, նաև անմիջապես գյուղի ուղղությամբ: Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործվել՝ հիմնականում ավտոմատից են կրակել»,- մանրամասնեց Դանիելյանը:

Պատգամավորը նշեց նաև, որ զոհեր և վիրավորներ չկան. «Այս պահին կրակը դադարեցված է, իմ տեղեկություններով, հայկական կողմը պատասխան գործողությունների չի դիմել»:

Գառնիկ Դանիելյանի խոսքով, ադրբեջանցիները «սրանով մեսիջ են փոխանցում». «Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից հետո նման դեպքեր են լինում»: