Ադրբեջանն արտահանձնել է Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող անձին

Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող տղամարդը արտահանձնվել է Ադրբեջանից, հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Ադրբեջանի դատախազությունը բավարարել է ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Կունցևիչին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ռուս գործընկերների խնդրանքը։