Բաքուն պայման է առաջ քաշել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանցի նախարարը կարևորել է «Հայաստանի հրաժարումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման»։