Ադրբեջանը հայտարարում է՝ իր «զինված ուժերը պատրաստ են ճնշելու ցանկացած սադրանք»

Քաղաքականություն 04 ապրիլի 2024, 15:45
Main Image

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ երկրի զինված ուժերը պատրաստ են ճնշելու ցանկացած հնարավոր սադրանք։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

«Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ դժվարանցանելի, բարձր լեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումներում կազմակերպվում է շուրջօրյա մարտական հերթապահություն, և չընդմիջվող ծառայություն է իրականացվում», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

«Ադրբեջանցի զինվորն աչքի լույսի պես պաշտպանում է մեր հողերը և պատրաստ է կասեցնել ցանկացած հնարավոր սադրանք»,- ասված է հաղորդագրությունում։