«Ֆրանսիային ասել ենք, որ չփորձի այլ կերպ աջակցել Հայաստանին»․ Չավուշօղլու

Աշխարհ 04 ապրիլի 2024, 13:04
Main Image

Որոշ երկրներ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Հայաստանին շեղում են։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք այդ մասին բազմիցս ասել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է դադարեցնեն Հայաստանին ուրիշ միջոցներով աջակցելու փորձերը։ Թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք մենակ չի մնում»,- ասել է նա։