Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա․  Aravot

Հասարակություն 02 հունիսի 2024, 23:38
Main Image

Այսօր՝ հացադուլի 41-րդ օրը,  Զվարթնոց օդանավակայանից Ֆրանսիա ճանապարհվեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը: Նա մեկնելիս շնորհակալություն է հայտնել FlyOneArmenia ավիաընկերությանը՝ իր կյանքը փրկելու համար, հայտնում է Aravot-ը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Նիկոլյանի՝ Ֆրանսիա ուղեւորություն էր նախատեսված, ինչը չեղարկվել էր:

 Հիշեցնենք, որ լրագրողի մուտքը ՀՀ արգելված էր, ինչի մասին տեղեկացել էր Զվարնթոց օդանավակայանում: Ըստ նրա՝ պատճառները հայտնի էին: Ինչի համար էլ նա հացադուլ էր սկսել՝ հայտարարելով, որ գնացողը չէ: