«Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի Երևանում. Ֆրանսիայի ԶՈւ նախարար

«Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի Երևանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն:
«Փարիզ այցի ժամանակ ստորագրեցիք վաճառքի առաջին տեսականին՝ գիշերային տեսողության հեռադիտակները։ Երեկ երեկոյան դուք առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի Երևանում»,-ասել է ֆրանսիացի նախարարը։