Բաքուն հանդես է եկել հայտարարությամբ

Քաղաքականություն 03 ապրիլի 2024, 13:55
Main Image

Ադրբեջանի ԱԳՆ–ն հերթական կեղծ հայտարարությունն է տարածել՝ պնդելով, թե իբր այսօր Թարթառում և Ակնայում ականների վրա պայթել են չորս ադրբեջանցիներ։ Դրանում պաշտոնական Բաքուն մեղադրել է հայկական կողմին։

Ըստ հաղորդագրության՝ իբր 44–օրյա պատերազմից հետո «ականների պայթյունի զոհ է դարձել 350 մարդ»։ 

Ադրբեջանի ԱԳՆ–ն նաև պնդել է, թե «Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները», ինչպես նաև «խաթարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը»: