Պուտինը զանգահարել է Էրդողանին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ռուսական պետության ղեկավարը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։
«Զրույցի ընթացքում Էրդողանը լսել է Պուտինի շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ Էրդողանը նշում է ծննդյան 70-ամյակը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմում հայտնել են նաև, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ թուրք-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Սպասվում է, որ առաջիկայում երկու երկրների ղեկավարներն անձնական հանդիպում կանցկացնեն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի այցը Թուրքիա կկայանա տեսանելի ապագայում, հնարավոր է՝ մարտի կեսերին կայանալիք ընտրություններից առաջ։