Որքա՞ն և ինչպիսի՞ միգրանտների կարիք ունի Ռուսաստանի տնտեսությունը. պարզաբանում է Պուտինը

Ռուսաստանում ձեռնարկատերերը կադրերի սղության առաջ կկանգնեն առաջիկա տարիներին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
Երկրի ղեկավարի խոսքով՝ այս խնդրի լուծմանը կօգնեն Ռուսաստանում աշխատելու ժամանած օտարերկրացիներին հասարակությանը ինտեգրելուն ուղղված միջոցառումները։
«Անկասկած, սա մի խնդիր է, որը պահանջում է հատուկ ուշադրություն իշխանությունների կողմից՝ տեղական, տարածաշրջանային և դաշնային», - ասել է նա:
Պուտինը հավելել է, որ կադրերի պակասը վերացնելու համար պետք է վերադարձնել Ռուսաստանից հեռացած հայրենակից մասնագետներին, հայտնում է OTR-ը։