Առջևում շատ կարևոր կոնկրետ խնդիրներ ունենք․ Պուտինի հայտարարությունը

Աշխարհ 18 մարտի 2024, 01:12
Main Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո իր առաջին հրապարակային ելույթում շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին վստահության և աջակցության համար։ Իր ելույթում ՌԴ նախագահն ասել է, որ ընտրություններն ապացուցեցին Ռուսաստանի բազմազգ ժողովրդի համախմբվածությունը։ 

«Առջևում շատ կոնկրետ, կարևոր խնդիրներ ունենք։ Ընտրությունների արդյունքները երկրի քաղաքացիների վստահությունն է և հույսը, որ մենք ամեն ինչ կանենք այնպես, ինչպես ծրագրել ենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ և երկրի բոլոր քաղաքացիներին ձեր աջակցության և այս վստահության համար։ Շատ շնորհակալ եմ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միասնական կամքը կազմված է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնից։ Սա է երկրի գոյության կարևորագույն հենասյունը, նրա վստահ զարգացումը ինչպես պաշտպանունակության, այնպես էլ գիտության, կրթության և մյուս բոլոր կարևոր ոլորտներում»,- ասել է ՌԴ նախագահը։