Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ կան, և դա հնարավոր չէ թաքցնել․ Արարատ Միրզոյան

Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ կան, և դա հնարավոր չէ թաքցնել, ասել է Արարատ Միրզոյանը արգենտինյան «Todos Noticias» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Ռուսաստանի հետ մենք ունենք տնտեսական հարաբերություններ, երկկողմ առևտուր, համագործակցության տարբեր ոլորտներ և պահպանում ենք կապերն անվտանգության ոլորտում։ Բայց ճիշտ է նաև, որ այսօր մենք տարբեր մտքեր ունենք և, այլ կերպ ասած, նույն լեզվով չենք խոսում։ Նրա խոսքով` Հայաստանն ունի արդար ակնկալիքներ, որպեսզի երկու երկրների տարածքային ամբողջականության պարտավորությունները արտացոլվեն գրավոր փաստաթղթում։