ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն. Միրզոյան

Քաղաքականություն 07 մարտի 2024, 15:46

Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոցում» իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում, իհարկե, շնորհակալություն հայտնելով, ԱԳՆ-ում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայման հարցին։ Այս մասին հաղորդում է Aysor.am–ը։