«Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի առաջարկած հարթակից», հայտարարել է Ալիևի օգնականը

Քաղաքականություն 29 մարտի 2024, 16:53
Main Image

Հայաստանը պետք է լուրջ քաղաքական պատրաստակամություն դրսևորի Ադրբեջանի հետ խաղաղության և Հարավային Կովկասի տարածաշրջանի վերափոխման համար, հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը պատրաստ է շարունակել Երեւանի հետ խաղաղ գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների քննարկումները։ Մոսկվան Բաքվի հարեւանն ու գործընկերն է և լավ առաջարկներ է ներկայացնում»,– ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

«Մենք խաղաղության պայմանագրի և կովկասյան տարածաշրջանի խաղաղ վերափոխման ռազմավարական պարամետրեր ունենք, սա ավելի քան ակնհայտ է և ցուցադրելի»,- չինական «Ֆենիքս» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է նա՝ ափսոսանքով նշելով, որ «Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի առաջարկած հարթակից»։

«Հայկական կողմը պետք է դրսևորի իր պատրաստակամությունը՝ տարածաշրջանից դուրս արդարացումներ փնտրելու և հակաարդյունավետ աշխարհաքաղաքական ինտրիգների մեջ ներգրավվելու փոխարեն», հավելել է Հաջիևը։