Ինչ կապ ունի Թուրքիան «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակման հետ․ մանրամասներ

Աշխարհ 26 մարտի 2024, 12:50
Main Image

Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակման մեջ կասկածվողների տվյալները, հաղորդում է Hurriyet-ը։ Թերթը գրում է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալված տղամարդկանցից երկուսն ավելի վաղ Մոսկվայից ժամանել էին Թուրքիա, այնուհետ վերադարձել: Նրանց նկատմամբ ռուսական իշխանությունների կողմից ոչ մի նախազգուշացում չի եղել։ Ըստ Hurriyet-ի՝ Թուրքիայի տարածքում որևէ գրանցում՝ կացության մասին, կամ որևէ այլ փաստաթուղթ նրանք չեն ունեցել։