«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում կատարվածի հետևանքով կորածների մեջ է Լիլիթ Իսրայելյանը

Հասարակություն 24 մարտի 2024, 13:29
Main Image

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կորածների մեջ է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Ուշադրություն, Իսրայելյան Լիլիթ Խաչիկի, կորել է երեկ «Կրոկուս Սիթի»-ում ահաբեկչությունից հետո... Հաղորդվում է, որ իր ամուսնուն մահացած են գտել «Կրոկուս»-ում, իսկ Լիլիթն անհետացել է:
Նրանց 1.5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է: Խնդրում ենք կիսվել բոլորին:

Խնդրում ենք տեղեկացնել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի», - գրել է Աբովյանը: