ԴԱԻՇ-ը հրապարակել է «Կրոկուսի» վրա հարձակման տեսանյութը, որը նկարահանել են իրենք՝ հարձակվողները

Աշխարհ 24 մարտի 2024, 13:41
Main Image

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է Մոսկվայի մերձակայքում գտնվող  «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահի վրա հարձակման տեսանյութը։ Մարտի 24-ի լույս կիրակի գիշերը ԻՊ-ին մոտ գտնվող Amaq լրատվական գործակալության Telegram ալիքում հայտնվել է մոտ մեկուկես րոպե տեւողությամբ հոլովակ։ Այս մասին հաղորդում է DW-ն։

Կադրերում մի խումբ մարդիկ հրազենով կրակ են բացում համերգասրահի մուտքի մոտ։ Հարձակվողների դեմքերը փակված են, իսկ ձայները՝ փոփոխված։ Ավելի ուշ ահաբեկիչները տարբեր կարգախոսներ են բղավում։ Հետին պլանում երևում են «Կրոկուս»-ի այցելուների մարմինները և սև ծխի սյուններ։