Ադրբեջանը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին

Քաղաքականություն 21 հուլիսի 2024, 22:21
Main Image

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 գագաթնաժողովին:

Այս մասին հուլիսի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հրավերն ուղարկվել է խաղաղության գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը: Մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան: Մուխթար Բաբաևը՝ COP29-ի նախագահը, հրավերի նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել: Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը: