Ադրբեջանական տարբերանշանով բեռնատար ավտոմեքենան առաջ է ընթանում դեպի Իջևան քաղաք․ «Ազգային ճակատ»

«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը գրում է․
Քաղաքացին տեսանյութ է հրապարակել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որտեղ ակնհայտ երևում է, որ ադրբեջանական տարբերանշանով՝ AZ 99ZX-491 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան առաջ է ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։ ▫️«Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, բայց Բագրատաշենում ասացին, որ վերջին շրջանում հաճախ են երևում»,- նշեց մեր զրուցակիցը։ Տավուշցի տղամարդը, որ նկարահանել է տեսանյութը, նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով։ ▫️«Կանգնեցրել են անտառային հատվածում, տրանսպորտային միջոցի համարանիշները փոխարինել ռուսականով, իսկ «կուզովի» վրա գրված մեծ համարները ծածկել պլաստմասսե իրով, առաջ եկել դեպի Իջևան»,- հավելեց նա։ ▫️Նշենք, որ ադրբեջանական համարանիշով մեքենան Հայաստանի տարածք էր մտել ուրբաթ՝ հուլիսի 12-ին։ Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով՝ Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չեն պատասխանել քաղաքացու մտահոգող հարցերին։