Մերձմոսկվայում ադրբեջшնցիները կնոջ և երեխայի աչքի առաջ սպшնել են ընտանիքի հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մերձմոսկվայի Ժուկովսկի քաղաքում 3 ադրբեջանցիներ ծեծել են մի տղամարդու, գրում է ТК Readovka-ն։ Տղամարդու կինը, որը գտնվել է ավտոմեքենայի ղեկին, տեսել է՝ ինչպես է սպիտակ «Գազելը» կտրում իր ճանապարհը։ Նա զիջել է ճանապարհը, սակայն դա չի լուծել խնդիրը։ Ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և ամրաններով հարձակվել ընտանիքի հոր վրա, սկսել են ծեծել կնոջ և երեխայի աչքի առաջ։ Մարդասպաններից մեկն ամրանով հարվածել է տղամարդու գլխին, որը տեղում մահացել է։ Իրավապահները ձերբակալել են 2 ադրբեջանցու, մեկը փախուստի է դիմել։ |