ՆԱՏՕ-ի երկրները պատրաստված են Ռուսաստանի հետ պոտենցիալ ուղիղ բախմանը․ բարձրաստիճան պաշտոնյա

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստված են Ռուսաստանի հետ պոտենցիալ ուղիղ բախմանը, ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը։
Նա նշել է, որ Դաշինքը հասկացել է անվտանգության իրավիճակի փոփոխությունը դեռ 2014թ.։
«Այժմ մենք բոլորս հասկանում ենք, որ կոլեկտիվ անվտանգությանը վերադառնալու համատեքստում ժամանակը մեր կողմից չէ: Որովհետև թշնամին է որոշում, թե երբ և որտեղ կհարձակվեն ձեզ վրա, և որքան կտևի հակամարտությունը: Ուկրաինան, ցավոք, համոզվել է դրանում»,– ասել է պաշտոնյան։
Բաուերը նաև նշել է, որ 2016 թվականից Դաշինքը ընդլայնել է իր ներկայությունը Բալթյան երկրներում։
Նաև, ըստ նրա, սխալ է կենտրոնանալ միայն արևելյան թևի վրա, քանի որ ռուսները միայն այնտեղ չեն։