ՆԱՏՕ–ում հանդես են եկել Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ

Քաղաքականություն 11 հուլիսի 2024, 13:45
Main Image

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և հարատև խաղաղության պայմանագրի կնքմանը. այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման հետ արդյունքներով:

 «Քննարկվել է ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցության և խաղաղության բանակցությունների ներկա կարգավիճակը»,- գրել է նա: