ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Բաքու

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Ադրբեջան։
Ստոլտենբերգը Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մարտի 18-ին՝ Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ։ Նույն օրը նա կմեկնի Վրաստան, իսկ մարտի 19-ին կհանդիպի Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։