Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Հասարակություն 12 հուլիսի 2024, 14:23
Main Image

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Հիշեցնենք` նախորդ տարի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։