Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 10 հուլիսի 2024, 18:00
Main Image

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։

Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։

Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։

Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում, հայտնում է «Ազատություն»-ը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: