Կրեմլում անդրադարձել են Կիրանցում ակցիայի մասնակիցներին այցելած պայմանագրային զինվորականներին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա պոսքը մեջբերում է Ռիա նովոստին։
Հարցին՝ ինչպե՞ս մեկնաբանել պայմանագրային զինվորականների մասին տեղեկատվությունը, ովքեր նախօրեին այցելել էին Կիրանց գյուղում ակցիա անող քաղաքացիներին, նա ասել է. «Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են համընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որպեսզի արագ հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։