Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել․ News.am

Հասարակություն 06 մայիսի 2024, 11:14
Main Image

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- NEWS.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի կտեղափոխվի Երեւան:

Նշենք, որ սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ժամանակ երկրորդ դեպքն է: