Ադրբեջանի վերջնագրերը չեն ավարտվելու անկլավներով․ ամերիկացի լրագրող

Քաղաքականություն 20 մարտի 2024, 15:39
Main Image

«Ադրբեջանի վերջնագրերը չավարտվեցին Արցախով, չեն ավարտվելու անկլավներով, չեն ավարտվելու «Զանգեզուրի միջանցքով»»,– այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Մեկ այլ գրառմամբ էլ նա նշել է․ «Երբ անցած ամառ այցելեցինք Ոսկեպար, բնակիչներն ասացին, որ պրոբլեմը մենք՝ լրագրողներս ենք, որ ստեղծել ենք մի խնդիր, որը չկա: Նրանք ասացին, որ վարչապետը նախկինում այցելել է և վստահեցրել, որ իրենց հողերն ապահով են:

Ադրբեջանի պահանջներն անկլավների վերաբերյալ եղել են հետևողական։ Այսպիսով, ի՞նչ փոխվեց»: