Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի առաջարկին

Հայաստանն իր կողմից քայլեր իրականացնում է, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է:
Այս մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդադառնալով Իլհամ Ալիևի հայտարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն Մինսկի խմբին՝ այն լուծարելու համար:
«Մինսկի խմբիի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն՝ երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, դրա իմաստը կորչում է, որովհետև չէ՞ որ հենց նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի, մենք ինչ-որ նկրտումներ ունենք, ինչ-որ պահանջներ ունենք: Ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք, և հարցը դուրս կգա»,- նշել է Սիմոնյանը:
ԱԺ խոսնակը նաև տարակուսանքով նշել է, որ երբ մոտ 2 երկրները մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, երբ արդեն համաձայնություններ կան, ինչո՞ւ է հենց Ալիևը փորձում հարվածել խաղաղության գործընթացին: